11761 դիտում
22:39 02-07-2017
Սիրիայում քիմիական գրոհների մասին քարոզչական արշավ է սկսվել
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաորիա Զախարովան համարում է, որ որ սկսվել է Դամասկոսում իրավիճակի վերաբերյալ տեղեկատվական-քարոզչական արշավ։
«Ինչպես և զգուշացնում էինք մի քանի օր առաջ, սկսվել է «Դամասկոսի կողմից քիմիական զենքի կիրառման» մասին տեղեկատվական-քարոզչական արշավը։ Մեկնարկը տրված է։ Նման հոլովակները գնալով կշատանան, դրանք կատարման որակով տարբեր կլինեն՝ և՛ այնպիսի ցածրակարգ, ինչպիսին սա է, և՛ հոլիվուդյան մակարդակի»,- գրել է Զախարովան «Ֆեյսբուք»-ի իր էջում։,
Բացի այդ, նա վստահություն է հայտնել առ այն, որ «կեղծիքներ» շատ կլինեն, որովհետև մասշտաբային արշավ է պլանավորված»։
Հուլիսի 1-ին սիրիական ընդդիմության որոշ տեղեկատվական համացանցային պորտալներ հայտարարել էին, որ Դամասկոսի արվարձանում քլորով թունավորվել է 30 զինյալ։
Իր հերթին, սիրիական բանակի հրամանատարությունը «սարքած և ստահոդ » է անվանել պնդումներն այն մասին, որ «այսպես կոչված «Ֆեյլաք ար Ռահման»-ի ահաբեկիչների դեմ ՍԱՀ-ի զորքերը իբր քլոր են կիրառել։ Պաշտոնական դամասկոսը հիշեցրել է, որ նման հաղորդագրություններ հայտնվում են ամեն անգամ, երբ սիրիական բանակը հաջողությունների է հասնում»։
Նմանատիպ նյութեր
1057 դիտում
20:53 07-05-2024
Իշխանությունը քարոզչական արշավ է սկսել Սրբազանի շարժման դեմ՝ հայտարարելով «ռուսական ագենտների» մասին
2803 դիտում
09:35 10-11-2016
Քաղաքական ուժերը Նիկոլ Փաշինյանի դեմ արշավ են սկսվել. «Ժամանակ»
Այս բաժնից
889 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4345 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
1282 դիտում
23:34 19-01-2025
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար