Բրազիլիայում թմրաբարոն է ձերբակալվել, որը փախած էր 30 տարի
Բրազիլիայում ձերբակալվել է թմրաբարոն Լուիս Կարլոս դա Ռոչան՝ «Սպիտակ գլուխ» մականունով: Թմրավաճառը թաքնվել է ոստիկանությունից ավելի քան 30 տարի, փոխել արտաքինը պլաստիկ վիրահատությունների միջոցով: Այս մասին հայտնում է BBC-ին:
Բրազիլիայի դաշնային ոստիկանության փոխանցմամբ՝ թմրաբարոնը ապրում էր Վիկտոր Լուիս դե Մորալես անվամբ: Լուսանկարի փորձաքննությունը ցույց է տվել, որ Ռոչան և Մորալեսը նույն մարդն են:
ԹՄրավաճառին ձերբակալելու գործողությանը, որը ստացել էր «Սպեկտրում» անվանումը», մասնակցել են 150 իրավապահներ:
Բրազիլիական ոստիկանությունը Ռոչային համարում է Հարավային Ամերիկայի խոշորագույն թմրակայսրություններից մեկի պարագլուխ: Նրա կարողությունը գնահատվում է 100 մլն դոլար: