Ֆլորիդայի ոստիկանները գտել են 56 տարի առաջ բանտից փախած կալանավորին
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ոստիկանները բռնել են կալանավորի, որը բանտից փախել էր 56 տարի առաջ: Ինչպես տեղեկացնում է «kp.ru»-ն, նահանգի Բրևարդ շրջանի շերիֆի գրասենյակը հայտնել է, որ 79-ամյա Ֆրենկ Ֆրեշոութերը 1959-ին փախել է Օհայո նահանգի բանտից:
Տղամարդը 1957-ին մեղավոր է ճանաչվել հետիոտնի չկանխամտածված սպանության մեջ, ինչի համար դատապարտվել է պայմանական փորձնական ժամկետով: Երկու տարի անց նա հայտնվել է բանտում՝ փորձնական ժամկետի պայմանները խախտելու համար: Որոշ ժամանակ անց նա փախել է բանտից: