99503 դիտում
21:27 08-06-2016
Նուբարաշենի ավտոշուկայի մոտ աղմկահարույց սպանության գործով ձերբակալվել է ԴԱՀԿ-ի աշխատակիցը. ճիվաղի 2 ստահակ ընկերները փախած են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հունիսի 8-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Էրեբունի փողոցի 22 շենքի 66 բնակարանի բնակիչ, 26-ամյա Խաչիկ Կոսյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերի (սպանություն` մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով) հատկանիշով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Խ. Կոսյանը աշխատում է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում և կան կասկածներ, որ նա իր 2 ընկերների` Երևան քաղաքի էրեբունի փողոցի 31 շենքի 6-րդ բնակարանի բնակիչ, 23-ամյա Արտաշես Չիչոյանի և Երևան քաղաքի Էրեբունի փողոցի 27 շենքի 30 բնակարանի բնակիչ, 26-ամյա Արարատ Նիկողոսյանի հետ այս տարվա հունիսի 5-ին Նուբարաշենի խճուղում դաժան ծեծի են ենթարկել 58-ամյա Եղիշե Մանուկի Խաչատրյանին և թողնելով նրան անօգնական` բորենիների նման դիմել են փախուստի:
Քննչական մարմինը հետախուզում է հայտարարել Ա. Նիկողոսյանի և Ա. Չիչոյանի նկատմամբ և Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննիչ Գ. Մաթևոսյանի միջնորդությունը և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի որոշում է կայացրել:
Եթե ստահակները հայտաբերվեն կամ մեղայականով ներկայանան իրավապահ մարմին, ապա նրանք տեղափոխվելու են Նուբարաշենի բանտ:
Ֆոտոլրագրղոի տեղեկություններով` ճիվաղները եղել են արտասահմանյան մակնիշի ավտոմեքենայով և Ե. Խաչատրյանին սպանելուց հետո այդ ավտոմեքենայով էլ ճողոպրել են:
[url=https://www.youtube.com/watch?v=6cTnNUBw4Qo]5 տարի առաջ, 2010 թվականի հունիսի 1-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր[/url], որ գիշերը ժամը 01.30-ի սահմաններում Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Էրեբունի փողոցի բակերից մեկում հայտնաբերել են «Նիվա» մակնիշի այն ավտոմեքենան, որը Հերացի փողոցի վրա վրաերթի էր ենթարկել երկու աղջիկների եւ դիմել փախուստի:
Մեքենայի համարանիշներն են 70 ՐՕ 070, իսկ համարանիշը ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են «Նիվա» մակնիշի մեքենայում բեռնախցիկում: Մեքենան վարել է 1990 թվականին ծնված Խաչիկ Կոսյանը:
Վրաերթից մահացած աղջիկները զարմուհիներ են, երկուսն էլ 18 տարեկան: Վիկտորյա եւ Ալբինա Մակինյանները Գյումրիից էին եւ, ըստ մեր տեղեկությունների, սովորում էին Բժշկական համալսարանում:
Աղջիկները ճանապարհն անցել են հետիոտնի համար նախատեսված վայրով, իսկ վարորդն այնքան արագ է վարել ավտոմեքենան եւ հարվածն այնքան ուժեղ է եղել, որ աղջիկներից մեկը հարվածի արդյունքում շպրտվել եւ դիպվել է հանդիպակաց սլացող ավտոմեքենային:
ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական բաժնի Ճանապարհային հանցագործությունների քննչական բաժնում սկսվել է նախաքննություն:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/08/87375/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, այսօր հանցագործությունը բացահայտելու և հանցագործներին արժանի պատիժ տալու խնդրանքով Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին էր բաց նամակով դիմել ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի Հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Փառանձեմ Մեյթիխանյանը:
[img]/ups/images/0692762001465407804770977.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2224 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)