Բրազիլիայում ձերբակալվել է 30 տարի փախուստի մեջ գտնվող իտալացի մաֆիոզին
Բրազիլիայի ոստիկանությունը Ինտերպոլի հետ համատեղ գործողությունների արդյունքում ձերբակալել է իտալական մաֆիայի ղեկավարներից մեկին, որը փախուստի մեջ էր 30 տարի:
Նշենք, որ 56-ամյա Պասկուալե Սթոտին մեղավոր էր ճանաչվել 1980թ-ին ավելի քան 20 մարդու սպանելու համար: 1983թ-ին նա ձերբակալվել էր, իսկ 1984թ-ին` փախել բանտի հիվանդանոցից: