Նիկարագուայում միանգամից 8000 դատապարտյալ է ազատ արձակվել բանտից
Նիկարագուայի իշխանությունները ազատ են արձակել բանտերում պահվող 8000 դատապարտյալների: Ինչպես հաղորդում է BBC-ն, նպատակը բանտերի գերծանրաբեռնվածությունը թեթևացնելն է:
Համաներման տակ են հայտնվել այն դատապարտյալները, որոնք դատապարտվել են ոչ ավելի, քան 5 տարվա ազատազրկման: Նրանք ազատ կարձակվեն պայմանական ժամկետով, ինչը նշանակում է, որ վերջիններս կանոնավոր կերպով պետք է հաշվետվություն ներկայացնեն իշխանություններին իրենց տեղաշարժի ու գործունեության մասին:
Բացի այդ, Նիկարագուայի կառավարությունը որոշել է երկրից մոտ 100 օտարերկրյա դատապարտյալի արտահանձնել: Նրանք իրենց ազատազրկումը կկրեն հայրենիքում: