211652_close_icon

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում

views-count1945 դիտում article-date 15:25 13-06-2025
Երևանում հունիսի 13-ի ցերեկը, 14-ին երեկոյան ժամերին, 15-16-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

​Մարզերում հունիսի 13-ին և 18-ին կեսօրից հետո, 14-17-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 13-14-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 , 16-ին կնվազի 4-6 աստիճանով։

Նմանատիպ նյութեր