Լապշինն իրեն մեղավոր չի ճանաչել. aravot.am
Հունիսի 30-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունեցել ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով հերթական դատական նիստը, հաղորդում է Turan գործակալությունը:
Նիստի ժամանակ Լապշինի դեմ ներկայացվել է մեղադրական եզրակացություն, ըստ որի բլոգերը երկու անգամ այցելել է Արցախ՝ «խախտելով Ադրբեջանի պետական սահմանը»: Բացի այդ, նշվում է, որ իր հրապարակումներում Լապշինն Արցախը ներկայացրել է որպես «անկախ պետություն»՝ դրանով իսկ հանդես գալով Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ:
Ինքը՝ Լապշինը, իրեն մեղավոր չի ճանաչել՝ հայտարարելով, որ Արցախ այցելել է որպես զբոսաշրջիկ: «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում: Ես զբոսաշրջային այցեր եմ կատարել»,- ասել է բլոգերը՝ հավելելով, որ իր հրապարակումներում կիսվել է տպավորություններով, իսկ Արցախում պաշտոնատար անձանց հետ կապ չի ունեցել:
Մեղադրյալը հայտարարել է, որ այցից առաջ չի հետաքրքրվել տարածաշրջանի պատմությամբ և չի փորձել թույլտվություն ստանալ Ադրբեջանի իշխանություններից: Միաժամանակ, նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղն անվանել է «անկախ» ոչ թե որպես պետություն, այլ որպես աշխարհագրական տարածք:
Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2017/06/30/895028/]այստեղ[/url]