Մերկելը G20 գագաթնաժողովից առաջ նախազգուշացում է հղել Թրամփին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստացել է պայքարել ազատ առևտրի համար և պնդել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի համար բազմակողմանի ջանքերի հարցում հաջորդ շաբաթ Համբուրգում կայանալիք G20 գագաթնաժողովի ժամանակ: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ Մերկելը չի նշել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունը, բայց շեշտել է, որ համաշխարհային խնդիրները չեն կարող լուծվել պրոտեկցիոնիզմով և մեկուսացմամբ:
«Հեշտ բանակցություններ չեն լինելու: Տարբերություններն ակնհայտ են, և սխալ կլինի ձևացնել, թե դրանք չկան: Ես դա չեմ անի»,- ասել է Մերկելը:
Նրա խոսքերը մեծացրել են գագաթնաժողովին Թրամփի հետ բաց առճակատման հավանականությունը: