Էրդողանն ու Մերկելը G-20-ի գագաթնաժողովից առաջ Համբուրգում հանդիպում կունենան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Համբուրգում կայանալիք G-20 երկրների գագաթնաժողովից առաջ հանդիպում կունենան: Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շթեֆեն Զայբերտը:
Նա հայտնել է, որ թեպետ դեռևս հանդիպման ժամը հստակեցված չէ, սակայն հայտնի է, որ այն տեղի է ունենալու գագաթնաժողովից առաջ՝ Մերկել-Թրամփ հանդիպումից հետո:
Զայբերտը հայտնել է, որ հանդիպման նախաձեռնությունը պատկանում է թուրքական կողմին:
Էրդողանը նախատեսում է հուլիսի 7-8-ը մասնակցել գերմանական Համբուրգ քաղաքում կազմակերպվելիք G-20 երկրների գագաթնաժողովին: Դրանից հետո նա ծրագրել էր հանդիպել իր կողմնակիցների հետ, սակայն տարբեր սրահներ, որտեղ հանդիպում կազմակերպելու համար դիմում է ներկայացվել, մերժել են նրան: