Երևանում և խոշոր քաղաքներում ապաստարաններ են կառուցվում. Դավիթ Տոնոյան
Երևանում և հանրապետության մյուս խոշոր քաղաքներում առաջին անհրաժեշտության ապաստարաններ են կառուցվում: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2016թ. բյուջեի կատարողականի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:
«Հայաստանի բոլոր ապաստարաները կառուցվել են Սառը պատերազմի տարիներին: Համատեղ ոչնչացման, կենսաբանական զենքի տեսանկյունից, ռազմաքաղաքական իրավիճակը փոփոխվել է: Երևանում և խոշոր քաղաքներում առաջին անհրաժեշտության ապաստարաններ են կառուցվում, վերանորոգվում: Գիտեք, այդ հարցում մետրոպոլիտենն էլ իր խնդիրը կատարում է»,- «[url=https://armenpress.am/arm/news/897121/erevanum-ev-khoshor-qaxaqnerum-arajin-anhrazheshtutyan-apastaranner.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Դավիթ Տոնոյանը:


