1557 դիտում
13:48 16-05-2014
Թուրքիայում ածխահանքի զոհերի թիվը մեծ է, քանի որ ապաստարաններ չեն եղել
Այն բանից հետո, երբ Թուրքիայի Սոմա ավանի ածխահանքում ողբերգական վթար տեղի ունեցավ, պարզվեց, որ այնտեղ չի եղել հանքարդյունաբերության կանոնակարգի պահանջներից բխող «ապաստարան-սենյակներ», գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1538]Ermenihaber.am [/url]կայքը: Սա հատուկ նախատեսված մի վայր է` պահեստավորված պարենամթերքով և դրսից թթվածին ստանալու անհրաժշետ սարքավորումներով, որտեղ վթարի ժամանակ կարող են պատսպարվել հանքափորները:
Թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը հիշեցնում է, որ ածխահանքը շահագործող «Սոմա հոլդինգ»-ի նախագահ Ալփ Գյուրքանը դեռևս 2013-ի ապրիլի 29-ին «Դունյա» թերթին տված հարցազրույցում նշել էր, որ ածխահանքն ունի վթարի դեպքում նախատեսված ապաստարան-սենյակներ, որտեղ ավելի քան 500 հանքափոր կարող են 20 օր դիմանալ` ունենալով սննդի, ջրի, թթվածնի անհրաժեշտ պաշար:
Սակայն վթարը տեղի ունեցավ ու պարզվեց, որ նման «սենյակ-ապաստարաններ» չեն եղել:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1538]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
1495 դիտում
10:56 17-05-2014
Թուրքիայում ածխահանքի աղետի զոհերի թիվը հասել է 298-ի
1573 դիտում
17:50 14-05-2014
Թուրքիայում ածխահանքի պայթյունի պատճառով ցույցեր են սկսվել
2059 դիտում
18:49 17-05-2014
Թուրքիայում ավարտվել են ածխահանքի փլատակների տակից հանքափորների դիերի դուրսբերման աշխատանքները
Այս բաժնից
889 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4345 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
1282 դիտում
23:34 19-01-2025
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար