211652_close_icon

Հայ թաեքվանդոիստներն ավարտել են մրցելույթներն աշխարհի առաջնությունում

views-count8238 դիտում article-date 13:15 29-06-2017
Հարավային Կորեայի Մուջու քաղաքում ավարտվող թաեքվանդոյի աշխարհի առաջնությունում հունիսի 28-ին տատամի է մտել Հայաստանի հավաքականի վերջին ներկայացուցիչը՝ Արման Երեմյանը (87 կգ քաշային կարգ): Մեր մարզիկը մեկնարկային մենամարտում գերազանցել է սենեգալցի Դիեյ Գույեին, բայց 1/16 եզրափակչում պարտվել է Սլովենիան ներկայացնող Իվան Տրայկովիչին (8:16) եւ դուրս մնացել մեդալի համար հետագա պայքարից: Ավելի վաղ մրցաշարում հանդես էին եկել Հայաստանի հավաքականի անդամներ Սերգեյ Վարդազարյանը (68 կգ) եւ Դավիթ Վարդումյանը (74 կգ), որոնք եւս աշխարհի առաջնության մեկ փուլ էին հաղթահարել:

Նմանատիպ նյութեր