Ես հարուստ չեմ, ինձանից հարուստներն էլ կան. Իգնատի Առաքելյան. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ աշխատանքային այցով Գյումրի էր ժամանել գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Armtimes.com-ը նախարարից հետաքրքրվեց, թե ի՞նչ միջոցների հաշվին է կարողացել կուտակել 48 մլն ՀՀ դրամ, 150 հազար ԱՄՆ դոլար և 48 հազար եվրո և ընդգրկվել ամենահարուստ նախարարների ցանկում:
«Ես հարուստ չեմ, ինձանից հարուստներն էլ կան: Այդ գումարները իմ եկամուտներն են»,- ասաց գյուղնախարարը:
Մեր այն հարցին, թե ովքեր են իրենից հարուստ նախարարները, Առաքելյանը տեղեկացրեց, որ դեռ չի հետաքրքրվել այդ հարցով:
Նշենք, որ Առաքելյանը 1998-2016 թվականներին աշխատել է Երևանի կոնյակի գործարանում՝ որպես փորձագետ-հաշվապահ, գլխավոր հաշվապահ, ֆինանսավարչական տնօրեն, գործադիր տնօրեն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]