211652_close_icon
views-count7758 դիտում article-date 12:51 29-06-2017

Հրշեջները մարել են խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները

Հունիսի 28-29-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Աճառյան փողոցի թիվ 2/1 շենքի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Նուբարաշեն 15-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 200 քմ, Թբիլիսյան խճուղու թիվ 13/2 հասցեում գտնվող Max Oil բենզալցակայանի մոտակայքում՝ մոտ 2500 քմ, Լվովյան փողոցում՝ Թ.Կրպեյանի անվան այգում՝ մոտ 150 քմ, Արարատի մարզի Արարատ քաղաքի քաղաքային այգում՝ մոտ 800 քմ խոտածածկույթ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր