Ինչո՞ւ «Անունները չփոխել». Վրաերթ, մարդկանց կյանքից զրկել, լրագրողական հետաքննություն. Մարիաննա Հակոբյանի նոր գիրքը
Լրագրող, հեռուստամեկնաբան Մարիաննա Հակոբյանի նոր գիրքը կներկայացվի փետրվարի 7-ին, Նյումեգի ձմեռային փառատոնին, Dvin Music Hall-ում։ Հեղինակը մեզ հետ զրույցում պատմել է գրքի ստեղծման մասին։
«Նախ առաջինը ուզում եմ նշել, որ իմ գործընկեր Գագիկ Շամշյանը կարևոր դեր է ունեցել սյուժետային մի կարևոր դրվագ արժանահավատ ներկայացնելու հարցում։ Պետք է գրեի վրաերթի մասին, բնականաբար զանգեցի ոլորտի ամենատեղյակ մարդուն՝ ասացի՝ Շամշյան ջան, գիրք եմ գրում, վրաերթի դեպքում, երբ վարորդը փախուստի է դիմում դեպքի վայրից, ինչ ընթացակարգ է՝ ով է առաջինը ժամանում, ինչ հրահանգներ են տրվում։
Անհանգստացած հարցրեց՝ մարդ ե՞ս գցել մեքենայի տակ։ Ասում եմ՝ Աստված չանի, գրքի սյուժեի համար է։ Նորից չի հավատում, ասում է՝ ճիշտն ասա։ Թեև ինչպես միշտ շտապում էր դեպքի վայր, բայց չզլացավ ու պատասխանեց բոլոր հարցերիս։ Շնորհակալ եմ շատ։
Երբ կարդաք գիրքը կհասկանաք, թե որքան լուրջ եմ մոտեցել սյուժետային ամեն դրվագի ու շրջադարձի։ Սա դետեկտիվ է, որը եթե երկու բառով նկարագրեի կասեի՝ էսթետիկ պոռթկում։ Այստեղ վրեժից «վառվածի» հոտ չի գալիս, այն էլեգանտ է մատուցվում, հերոսը փնտրում է այն, ինչ բոլորս, տալիս է նույն հարցերը ինչ մենք ամեն օր կամ օրը մեջ՝ ինչ կա մարդու գլխում, հոգում, իսկ գուցե սառնարանի պարունակությունն ավելի կարևոր է։ Մարդու հիշողության մեջ մնում է ամենացնցողը։ Ես գրել եմ մի պատմություն, որն այդպես էլ չկարողացա մոռանալ։ Մի կնոջ բռնության մասին է պատմում գիրքս, որը բերանը կողպում է, քսան տարի փորում, բայց գաղտնիքն այդպես էլ չի թաղում, այդ հողի վրա գժված ոստիկանություն է գնում ու քրեական գործ հարուցում ամուսնու դեմ բռնաբարության մեղադրանքով։ Դրանից շատ չանցած տարօրինակ հանգամանքներում վրաերթի է ենթարկվում։ Եվ սկսվում են հարցերը՝ ինչու հենց քսան տարի անց, ով է զոհը, ով հանցագործը, երբ թվում է գիտես, պարզվում է ոչինչ էլ երբեք չես իմացել։ Դետեկտիվը այն ժանրն է, որտեղ սկսում ես կասկածել բոլորին՝ անգամ նրան, ում ամենաշատն ես վստահում։ Ամեն մանրուք նշանակություն ունի ու ճշմարտությունը միշտ բացահայտվում է, երբ այլևս չես սպասում։
Մեր կայնքը նման է «Ջումանջիին», ինչ «կենդանի» ասես չենք հանդիպում, իմանալով հանդերձ սպասվողը, բացում ենք խաղը ու նորից գցում զառը։ Կազատիարդյոք ճշմարտությունը, թե նոր ճաղեր կավելացնի։ Այս վեպի առնացքում մարդն է, որը փնտրում է ժամանակի ու տարածության մեջ կողմոնորոշվելու բանալին»։
Վերնագիրը ի՞նչ է նշանակում, ինչո՞ւ «Անունները չփոխել»։
-Չ-ն չամիչն է, որի մասին չեմ խոսի, որ չանհամանա պատմությունս։ «Անունները չփոխել» բնականաբար ուղիղ իմաստով չէ։ Անունը ինքնությունն է, էությունը։ Աբրամը դարձավ Աբրահամ, Աստված համ տվեց, ու նա դարձավ ոչ միայն իր, այլ ազգերի հայր։ Սիմոնը, որին Պետրոս անվանեց ժայռի ամությամբ օժտեց, պատահական չէ, որ Վատիկանի կաթոլիկ տաճարը նրա անունով է։
Այնուամենայնիվ, ի՞նչ եք ուզում ասել։
-Միայն Աստված գիտի։ Թերևս այսքանը, մնացած չամիչները դուք կգտնեք։