1152 դիտում
16:05 03-06-2020
Դարձնել գյուղատնտեսությունն առավել դիմակայուն կլիմայական փոփոխությունների նկատմամբ․ մեկնարկել է ՊԳԿ նոր ծրագիրը
ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) միջև ծրագրային փաստաթղթի ստորագրմամբ մեկնարկել է Հայաստանում կլիմայի փոփոխությանը գյուղատնտեսությունն առավել դիմակայուն դարձնելուն նպատակաուղղված տեխնիկական համագործակցության նոր ծրագիրը։
Այս երկամյա ծրագրում ներառված են Հայաստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Հյուսիսային Մակեդոնիան։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 405 000 ԱՄՆ դոլար:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշել է, որ Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի Հայաստանում ներդնել սերմերի և տնկանյութի հավաստագրման համակարգ, ինչպես նաև բարելավել սերմերի որակի լաբորատոր հետազոտությունների և սորտափորձարկման մեթոդաբանությունները:
Հավաստագրման համակարգի ներդրումը կբացառի այն դեպքերը, երբ այգեհիմնողը ձեռք է բերում տնկի, իրականացնում է այգեհիմնման աշխատանքները, մի քանի տարի խնամում է այգին, իսկ բերքահավաքի ժամանակ պարզվում է, որ ձեռք բերված տնկանյութը չի համապատասխանում տվյալ սորտին բնորոշ հատկություններին։
Տնկանյութի հավաստագրման համակարգի ներդրման արդյունքում այգեհիմնողը կարող է վստահ լինել, թե ինչ սորտի, որակի և քանակի բերք է ստանալու՝ ապահովագրված լինելով սխալ տնկանյութի ընտրությունից։
Հավաստագրված տնկարանում աճեցված յուրաքանչյուր տնկանյութ լինում է առողջ, տիպիկ տվյալ սորտին, ունենում է համապատասխան պիտակ, որտեղ նշվում է տնկարանի անվանումը, պատվաստացու սորտի անվանումը, արմատակալի անվանումը և տնկիի մորֆոլոգիական որոշ հատկանիշներ (անձնագիր):
«COVID-19 ժամանակաշրջանի համատեքստում այս ծրագրի իրականացումը շատ տեղին է, քանզի այն կաջակցի սերմնաբուծության ազգային համակարգի հզորացմանը՝ որպես մշակաբույսերի արտադրության և պարենային անվտանգության հիմնական հենասյուներից մեկը», - ասել է Հայաստանում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն հեռավար հանդիպման ժամանակ:
Նմանատիպ նյութեր
1096 դիտում
22:24 02-12-2022
Հայաստանը դարձնել ավելի դիմակայուն երկիր. տեղի է ունեցել «Թվինինգ» ծրագրի փակման արարողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
7006 դիտում
23:43 03-06-2017
Ֆրանսիան և Հնդկաստանը կհամագործակցեն կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում
Այս բաժնից
478 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
622 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1093 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը