211652_close_icon
views-count2385 դիտում article-date 16:23 28-06-2017

Ամենօրյա աշխատանքները Երևանի արտաքին լուսավորության ցանցում շարունակվում են

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հունիսի 19-23-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 792 վնասված լուսատու: Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 14 փողոց, փողոցի հատված և 21 բակային տարածք: Ընթացքի մեջ են 7 տարածքների արտաքին լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով:

Նմանատիպ նյութեր