3886 դիտում
16:22 27-06-2017
Չենք կարող հստակ ասել, թե Ռուսաստանը ՆԱՏՕ-ի դեմ ագրեսիվ մտադրություններ ունի. ՆԱՏՕ-ի գեներալ
ՆԱՏՕ-ն բախվել է Ռուսաստանի ռազմական պոտենցիալը ուժեղացնել ձգտմանը «գրեթե բոլոր ուղղություններով»: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ գեներալ Պետր Պավելը, գրում է [url=http://www.politico.eu/article/nato-general-petr-pavel-senior-military-officer-russia-threat-growing-on-all-fronts/]politico.eu[/url]-ն:
Գեներալի դիտարկմամբ՝ վտանգի գնահատումը հիմնված է երկու բաղադրիչի վրա՝ հնարավորության և մտադրության: Երբ խոսքը հնարավորությունների մասին է, կասկածներ չկան, որ Ռուսաստանը զարգացնում է իր պոտենցիալը սպառազինության ինչպես ավանդական, այնպես էլ միջուկային տեսակներում, կարող է տեղակայել իր զորքերը մեծ հեռավորությունների վրա և դրանք արդյունավետ կերպով օգտագործել իր տարածքից բավականին հեռու:
«Երբ խոսքը մտադրությունների մասին է, մենք չգիտենք դրանց մասին, որովհետև մենք չենք կարող հստակ ասել, թե արդյոք Ռուսաստանն ունի ՆԱՏՕ-ի դեմ ագրեսիվ մտադրություններ»,- հավելել է գեներալ Պետր Պավելը:
Նմանատիպ նյութեր
7795 դիտում
15:02 30-04-2020
Տիգրան Ավինյանը հրաժարական չի տվել և նման մտադրություններ չունի․ խոսնակ
Այս բաժնից
790 դիտում
22:32 24-01-2025
Դոնալդ Թրամփը Կանադային հարկային արտոնություններ է խոստացել ԱՄՆ-ի կազմ մտնելու դեպքում
766 դիտում
21:55 24-01-2025
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գների նվազեցումը կարող է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին
754 դիտում
21:30 24-01-2025
Չինաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել