2378 դիտում
13:44 22-01-2021
Զորավարժությունները չեն վկայում, որ թուրք-ադրբեջանական ղեկավարությունը խաղաղ մտադրություններ ունի Հայաստանի հանդեպ. Աննա Նաղդալյան
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե «եթե խաղաղությունը երկարատև լինի, Թուրքիան և Ադրբեջանը պատրաստ են քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ»: ՀՀ ԱԳՆ խոսնակը Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությանն անդրադարձել է՝ պատասխանելով [url=https://www.panarmenian.net/arm/]PanARMENIAN.Net[/url] լրատվականի հարցին:
Հարց. Օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել էր, թե, եթե խաղաղությունը երկարատև լինի, Թուրքիան և Ադրբեջանը պատրաստ են քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Արդյոք կարող եք մեկնաբանել, թե արդյոք հայկական կողմը պատրաստ է «հարաբերությունները կարգավորելու»: Ինչ պետք է հասկանալ այդ հայտարարության ներքո, այս մասով որևէ նախաձեռնություն նկատվել է, մասնավորապես՝ թուրքական կողմից։
Պատասխան. Չէի ուզենա մեկնաբանել թուրք-ադրբեջանական ղեկավարության հայտարարությունները, որոնք որևէ ձևով չեն ամրապնդվում գործողություններով: Ավելին, դրանք հակասում են միմյանց: ԵԱՀԿ հանձնառությունների խախտումներով Հայաստանի սահմանների մոտ իրականացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները չեն վկայում, որ թուրք-ադրբեջանական ղեկավարությունը խաղաղ մտադրություններ ունի Հայաստանի հանդեպ: Հայաստանի հանդեպ թշնամական գործողությունների դադարեցումը կարող է պայմաններ ստեղծել տարածաշրջանում վստահության ձևավորման համար:
Նմանատիպ նյութեր
3005 դիտում
18:36 24-07-2020
Ադրբեջանի ղեկավարությունը խեղաթյուրված է մեկնաբանում բանակցային գործընթացի էությունը․ Աննա Նաղդալյան
3886 դիտում
16:22 27-06-2017
Չենք կարող հստակ ասել, թե Ռուսաստանը ՆԱՏՕ-ի դեմ ագրեսիվ մտադրություններ ունի. ՆԱՏՕ-ի գեներալ
Այս բաժնից
1000 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1012 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք