8631 դիտում
21:19 25-06-2017
Ամերիկացիները գերարագ անօդաչու սարք են ներկայացրել
Ամերիկյան Kratos Defense & Security Solutions ընկերությունը Փարիզի Լե Բուրժե արվարձանում անցկացված միջազգային ավիասալոնի շրջանակներում ներկայացրել է XQ-222 Valkyrie կոչվող գերարագ անօդաչու սարքը: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը:
Ինչպես հայտնում է աղբյուրը՝ սարքը ստեղծվել է կործանիչ օդաչուներին օդային աջակցություն ցուցաբերելու նպատակով: Նրա առաջին թռիչքը պետք է իրականացվի 2018 թվականի գարնանը:
Kratos-ի հաղորդմամբ՝ սարքը պատկանում է անօդաչու ավիացիոն համակարգերի նոր դասին: Այն կարող է որպես բեռ տանել ոչ միայն հետախուզության և հսկողության համար նախատեսված միջոցներ, այլ նաև մահաբեր զենք: XQ-222 Valkyrie-ի երկարությունը մոտ 9 մետր է, իսկ թևերի բացվածքը՝ 6,7 մետր:
Valkyrie-ը ստեղծվել է օդային թիրախի հիման վրա, և դրա առանձնահատկությունը համեմատաբար ցածր գինն է (մոտ 2-3 միլիոն դոլար): Անօդաչու սարքի ազդեցության շառավիղն ավելի քան 3 հազար ծովային մղոն է (ավելի քան 5, 500 կիլոմետր):
Նմանատիպ նյութեր
4619 դիտում
20:30 28-01-2016
Չեխիայում գերարագ գնացքը բախվել է երկաթգիծն հատող բեռնատարին. կա 3 զոհ. տեսանյութ
4313 դիտում
10:23 13-03-2016
Չեխիայում երիտասարդները հրաշքով են խուսափել գերարագ գնացքի տակ հայտնվելուց. տեսանյութ
Այս բաժնից
2797 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10519 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am