Ողբերգական դեպք Ապարանում. շտապօգնության բժիշկները բնակարանում հայտնաբերել են սանհանգույցի երկաթյա խողովակից կախված 29-ամյա բնակչուհու դին
                        Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 24-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած ինքնասպանության փաստով: 
Ժամը 11:10-ի սահմաններում Ապարան շտապօգնության կայանից  ոստիկանության Ապարանի բաժին հայտնել են, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Բաղրամյան փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են երիտասարդ աղջկա կախված դի: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Աշոտ Հայրապետյանի գլխավորությամբ: 
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները՝ քննիչ Մովսիսյանի գլխավորությամբ: 
Ըստ նախնական տեղեկությունների ՝ պարզվել է, որ  նույն օրը, ժամը 10:30-ի սահմաններում նույն հասցեի բնակիչ, 29-ամյա Մերի Մ.-ն  տան սանհանգույցի երկաթյա խողովակից գոտիով կախվելու  միջոցով ինքնասպան է եղել: 
ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ Մերի Մ.-ն ամուսնացած էր, խնամքին ուներ 1 տղա, 1 աղջիկ և ամուսինը այդ պահին տանը չի եղել և նրան այդ վիճակում հայտնաբերել է հարևանուհին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

