211652_close_icon
views-count41224 դիտում article-date 13:04 14-08-2023

Ողբերգական դեպք Լոռու մարզում․ աղջիկը տան շինության պատին ամրացված խողովակից կախված վիճակում հայտնաբերել է 14-ամյա քրոջը․ վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Երեկ՝ օգոստոսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Տաշիր» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել երեխայի դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու Ոստիկանության Տաշիրի բաժնի պետ Արամ Չթչյանը։

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Ստեփանավանի քննչական բաժնի խմբերը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12։15-ի սահմաններում, Լոռու մարզի գյուղերից մեկի բնակիչ, 11-ամյա Է, Դ․-ն իր քրոջը՝ 14-ամյա Մ, Դ․-ին տանը միայնակ թողնելով՝ գնացել է հարևանի տուն, որոշ ժամանակ անց վերադառնալով տուն՝ տանը կից շինության պատին ամրացված խողովակից (շարֆով) կախված վիճակում նկատել է քրոջը, ապա վազելով օգնության է կանչել հարևանուհուն, վերջինս էլ՝ իր մյուս հարևաններին, երեխային իջեցրել են կախված տեղից, ապա փորձել են տանել հիվանդանոց՝ մինչ այդ ահազանգելով շտապօգնություն։

Ճանապարհին երեխային տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենան։ Ցավոք, հիվանդանոցի ճանապարհին երեխան գիտակցության չգալով՝ մահացել է։

Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր