Նոր սերնդի Toyota Land Cruiser Prado-ի լուսանկարները հայտնվել են համացանցում
                        Համացանցում հրապարակվել են նոր՝ 2018 մոդելային տարվա  Toyota Land Cruiser  Prado-ի լուսանկարները:
Ըստ լուսանկարների՝ փոփոխությունների է ենթարկվել  մեքենայի թափքի առաջնամասը, ինչպես նաև   ռադիատորային ճաղավանդակը, բամպերները, լուսադիոդային համակարգը և հետևի լուսարձակները:
Մեքենայի սրահում նոր պրիբորային պանել կլինի, նոր սերնդի մուլտիմեդիա համակարգ:
Հիշեցնենք, որ վերջի անգամ Toyota Land Cruiser  Prado-ն թարմացվել է 2 տարի առաջ:
Նշենք նաև, որ նոր մոդելի պրեմիերան շուտով կկայանա միջազգային ավտոսրահներից մեկում:
Նոր Toyota Land Cruiser  Prado-ն Ռուսաստանում հնարավոր կլինի գնել 1 մլն 997 հազար ռուբլով՝ մոտ 34 հազար դոլարով:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

