211652_close_icon
views-count4384 դիտում article-date 10:48 25-06-2017

Ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

Հունիսի 24-25-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «ԱՄՆ դեսպանատան» մոտակայքում՝ մոտ 700 քմ, Աբովյան-Մայակովսկի ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 800 քմ, Արարատի մարզի Վեդի քաղաքի գերեզմանատանը՝ մոտ 1600 քմ, Կոտայքի մարզի Գետարգել գյուղի Հայ-Ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի մոտակայքում՝ մոտ 1200 քմ խոտածածկույթ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր