11873 դիտում
23:43 24-06-2017
Դիարբեքիրի Սուր շրջանում 11 անչափահաս դատապարտվել է 36 տարվա ազատազրկման
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի պատմական Սուր շրջանում 2015թ.-ին տեղի ունեցած թուրք-քրդական բախումների ժամանակ զինվորների կողմից բացված հումանիտար միջանցքներով Սուրից դուրս եկած 11 անչափահաս դատապարտվել է 36 տարվա ազատազրկման՝ քուրդ զինյալներին օգնելու մեղադրանքով: Այդ մասին գրում է demokrathaber.org կայքը:
11-17 տարեկան երեխաներին մեղադրանք էր առաջադրվել «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորմանն անդամակցելու համար: Դատարանը պնդել է, որ միջանցքներից դուրս գալով՝ դեռահասները կապ են հաստատել քուրդ զինյալների հետ, սնունդ և անհրաժեշտ իրեր մատակարարել նրանց: Մեղադրող կողմը ապացույցներ է ներկայացրել, որ երեխաների հագուստների վրա պայթուցիկ սարքեր են եղել:
Երեխաները դատարանում պաշտպանական ճառ են ներկայացրել քրդերենով: Վերջիններս իրենց մեղքը չեն ընդունել:
Հիշեցնենք, որ թուրք-քրդական բախումների հետևանքով խոշոր ավերածությունների ենթարկված Սուրի շրջանում ռազմական գործողություններից տուժել է ավելի քան 40.000 խաղաղ քաղաքացի:
Նմանատիպ նյութեր
2151 դիտում
16:39 11-05-2014
Ցույցերին մասնակցելու պատճառով Եգիպտոսում 36 ուսանող դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
Այս բաժնից
2797 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10519 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am