211652_close_icon

Ախպորն ասել է՝ «էսօր ընձի կխփեն», ու ապրիլի մեկին Վլոյիս խփին. «Հայկական ժամանակ»

views-count60451 դիտում article-date 10:57 24-06-2017
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «2016 թվականի ապրիլյան պատերազմի առաջին զոհերից գյումրեցի Վլադիմիր Մելքոնյանը երեկ կդառնար 21 տարեկան: Վլադիմիրը ծառայության էր մեկնել 2014 թվականի հուլիսի 2-ին, եթե պատերազմում չզոհվեր, ետ էր վերադառնալու երկու ամսից: «2016 թվականի մարտի 31-ին եմ խոսացել հետը, ասաց`պապ ջան, քեզ ձիգ պահե, երկու ամսից հետ կգամ, լավ կլինի: Ես ընձի ձիգ պահի, ինքն էլ չեկավ… Հողի տակ 20 տարեկան դարձավ: Երբ զանգում էր, ասում էր` ես լավ եմ, ամեն ինչ ցենտր է, բողոք չի ունեցել»,- armtimes.com-ի հետ զրույցում պատմում է Վլադիմիր Մելքոնյանի պապը: Պապի խոսքով` Վլադիմիրը զգացել է, որ հակառակորդի գնդակն իրեն է հասնելու: «Հեռախոսով ախպոր հետ խոսալուց ասել է` էսօր ընձի կխփեն, ու ապրիլի մեկին Վլոյիս խփին»,- ասում է նա: Վլադիմիրն ապրիլի մեկի առավոտյան վերջացրել է դիրքերում իր մարտական հերթապահությունը: Իր ջոկին ուղեկցել է զորամաս, բայց հետո հիշել է, որ իրեր է մոռացել, ետ է դարձել և զոհվել: «Ապրիլյան պատերազմից մի քանի օր առաջ կրկին դիվերսիոն հարձակում է տեղի ունեցել, Վլադիմիրը ձեռնամարտի է բռնվել, հետո ընկերներն են օգնության հասել, այդպես փրկվել է… Ապրիլի 1-ի ցերեկը վերջացրել է հերթապահությունը, դիրքերից իջնելուց հիշել է, որ գրանցամատյանը մոռացել, հետ է եկել, որ վերցնի, էդ պահին զոհվել է: Վլադիմիրը մի անգամից չի մահացել: Ընկերների պատմելով` վիրավորվել է, շտապօգնություն են կանչել, բայց ճանապարհին փչացել է, երկրորդն էլ մինչև եկել է`չի հասցրել օգնություն ցույց տալ»,- armtimes.com-ի հետ զրույցում ասում է Վլադիմիրի մորաքույրը` Սիրանուշ Ազատյանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր