211652_close_icon
views-count88414 դիտում article-date 09:44 06-10-2017

Ամեն օր 160 դրամ տալիս պապիրոզ էի առնում, էսօր դրել 240 են սարքել, բա ամոթ չեն անո՞ւմ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին մեկ ամսում տեղի ունեցած թանկացումներն իրենց հետքն են թողել հատկապես աղքատության բարձր ցուցանիշ ունեցող գյուղերի ու քաղաքների բնակչության վրա, որտեղ գործազրկության մակար­դակն է, թերևս, միակ բարձր ցուցանիշը, որով աչքի է ընկնում այդ հա­մայնքը: Armtimes.com-ին Վանաձորի խանութներում կատարած հար­ցումներից պարզ դարձավ, որ վերջին օրերին թանկացել են գրեթե բո­լոր ծխախոտները, իսկ նրանց դեպքում, որոնց սպառումը քիչ է, գները մնացել են նույնը: Բոլոր ծխախոտները միջին հաշվով թանկացել են 20 դրամով, իսկ ահա «Չիբուխ» տեսակի ծխախոտը, որը ծխում են առա­վել աղքատներն ու սոցիալական ծանր պայմաններ ունեցողները, չգի­տես ինչու, թանկացել է ոչ թե 20, այլ 80 դրամով, 160 դրամից դառնա­լով 240: «Այ, որդի ջան, թոշակս 20 հազար ա, դեմը ձմեռ ա, օգնող չու­նեմ, պահող չունեմ, էդ 20 հազարով ապրում եմ, ամեն օր 160 դրամ մի կերպ տալիս պապիրոզ էի առնում, էսօր դրել 240 են սարքել, բա ամոթ չեն անո՞ւմ: Լրիվ են ուզում մեզ խեղճացնել, թող իրենք էդ օրն ընկնեն, որ անգամ չիբուխին կարոտ մնան»,- մեզ հետ զրույցում հայտնեց մի թոշ­ակառու, որը հերթական անգամ խանութ էր եկել «Չիբուխ» գնելու»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր