Վանաձորի ԲԿ-ի ծննդատանը ծնվել են աննախադեպ թվով երեխաներ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդատանը հունիսի 20-21-ը՝ 24 ժամվա ընթացքում, ծնվել է 12 երեխա: Այս հաստատության համար սա աննախադեպ ցուցանիշ է՝ առնվազն վերջին տասը տարվա ընթացքում:
«Ծանրաբեռնվածությունն առաջին 11 ժամում է եղել՝ առավոտյան ժամը 11-ից մինչև երեկոյան 10:20 րոպե: Երեխաներից 9-ը ծնվել են այդ ընթացքում»,- մեր զրույցում տեղեկացրեց ծննդատան տնօրեն Արամ Ավալյանը: 12 ծննդաբերությունից 3-ը եղել է կեսարյան հատումով, 9-ը՝ բնական ճանապարհով: Երեխաներից 6-ը աղջիկ է, 6-ը՝ տղա: Թե ծննդաբերությունը և թե հետվիրահատական շրջանն անցել են առանց խնդիրների ու բարդությունների:
«Վաղը պատրաստվում ենք դուրսգրմանը: Ամեն ինչ նորմալ է. և երեխաները, և մայրիկները առողջ են, լավ են, հանգիստ են, ուրախ են»,- ասաց Ավալյանը: Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդատանը, տնօրենի տեղեկացմամբ, գրանցվում է օրական միջինը 3.5 ծնունդ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]