45729 դիտում
23:56 27-10-2018
Լոռու փոխմարզպետ Արամ Խաչատրյանը տիկնոջ հետ այցելեցին Վանաձորի նորակառույց բժշկական կենտրոնի ծննդատանը առաջինը ծնված փոքրիկին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Լոռու փոխմարզպետ Արամ Խաչատրյանն իր տիկնոջ՝ Մայա Մուրադյանի և Լոռու մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լուսինե Վարդանյանի հետ այցելեցին Վանաձորի նորակառույց բժշկական կենտրոն՝ տեսնելու և նվերներով շնորհավորելու հոկտեմբերի 26-ին բժշկական կենտրոնի Ամալյա Կարապետյանի անվան ծննդատանը ծնված նորածնին և մորը:
Աղջնակը նորաբաց մասնաշենքում ծնված առաջին երեխան է:
Նորածնի մայրիկը իր և բալիկի անունից շնորհակալություն հայտնեց փոխմարզպետին և նրա տիկնոջը:
[color=#EF2929]Shamshyan.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հիվանդանոցում բուժօգնություն ստացող հիվանդները նշեցին, որ անչափ հիացած և են այդչափ հոգատար և աստվածահաճո քայլից, որը կատարել էր Ա. Խաչատրյանը տիկնոջ հետ:
Յուրաքանչյուր նմանատիպ արարք փաստում է այն մասին, որ մեր պաշտոնյաներից շատերը կիսում են ամեն մի քաղաքացու թե´ ուրախությունը , թե´ հոգսը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
13776 դիտում
16:57 02-01-2015
Երեւանում հունվարի 1-ին առաջինը ծնված փոքրիկին անվանել են Գայանե (ԼՐԱՑՎԱԾ)