211652_close_icon
views-count60948 դիտում article-date 21:09 23-06-2017

Նոր մանրամասներ Վանաձորում հնչած կրակոցներից. իր զոհի վրա կրակող անձը, իր կամքից անկախ, վրիպել էր. ճշտվում է՝ ով է անհատ ձեռներեցին տվել «Մակարով» տեսակի ատրճանակը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչության Բազումի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2016 թ.-ի հուլիսի 3-ին Վանաձոր քաղաքի Մայմեխի խճուղուն հարակից հանդամասում տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Վանաձոր քաղաքի Տավրոսի 4-րդ փողոցի 2-րդ նրբանցքի բնակիչ, 31-ամյա Արմեն Ոփյանը իր մոտ եղած Մակարով տիպի ատրճանակով ապօրինաբար, կյանքից զրկելու դիտավորությամբ մի քանի անգամ կրակել է Վանաձոր քաղաքի Օրբելի փողոցի 14 տանը հաշվառված, սակայն Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի 8-րդ շենքում բնակվող, 56-ամյա Ռոբերտ Մարտիրոսյանի ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ոփյանը իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ վրիպել է: Իսկ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչությունը հանձնարարական է ուղարկել ոստիկանության Բազումի բաժին, որպեսզի ոստիկանությունը պարզի այն անձի ինքնությունը, ով Ա.Ոփյանին տրամադրել է «Մակարով» տիպի ատրճանակը և ռազմամթերք հանդիսացող փամփուշտները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ ատրճանակը և փամփուշտներ իրացնող անձի ինքնությունը պարզելու, նրան և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ոփյանը անհատ ձեռներեց է: [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր