3518 դիտում
17:35 23-06-2017
Thycotic ընկերությունը ներկայացրեց սերվերների և ցանցերի կառուցման ու պաշտպանության իր առաջատար լուծումները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Տեղեկատվական տեխնոլոգիաների հայկական «Սոֆթ Թայմ» և ռուսաստանյան «ԱՖԻ Դիստրիբյուշն» ընկերությունները հունիսի 23-ին Երևանում անցկացրեցին միջազգային Thycotic ընկերության «Առաջատար տեխնոլոգիաները Ձեր բիզնեսի պաշտպան» սեմինարը։ Միջոցառման ընթացքում մասնակիցները ծանոթացան իր ոլորտում առաջատար Thycotic ընկերության՝ սերվերների և ցանցերի կառուցման ու պաշտպանության լուծումներին։
Սեմինարին մասնակցեցին ՀՀ գերատեսչությունների և ֆինանսական հատվածի առաջատար ընկերությունների ներկայացուցիչները (բանկեր, ապահովագրական ընկերություններ, վարկային կազմակերպություններ, ներդրումային և կենսաթոշակային ֆոնդեր, բջջային կապի և ինտերնետի օպերատորներ)։
Միջոցառման բացումը կատարեց «Սոֆթ Թայմ» ընկերության տնօրեն Հասմիկ Մարտիրոսյանը։ «ԱՖԻ Դիստրիբյուշն» ընկերության տնօրեն Դենիս Մորոզովը և նույն ընկերության Thycotic նախագծի մենեջեր Ալեքսանդր Խառլամովը ներկայացրին կազմակերպությունների տեղեկատվական անվտանգության այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են «Արդիական սպառնալիքներ և ցանցի համալիր պաշտպանություն», «Գաղտնաբառերի և հասանելիության կառավարում», «Պաշտպանված ցանցի կառուցում»։ Ներկայացվեց, թե ինչպես է իրականում գործում Thycotic Secret Server համակարգը, նաև անցկացվեց մրցանակներով վիկտորինա։
«Կորպորատիվ տվյալներին հասանելիության կառավարումը գնալով ավելի արդիական է դառնում ամբողջ աշխարհում։
Պատահական չէ, որ ներկայում կորպորատիվ ցանցեր և սերվերներ անօրինական ներթափանցման դեպքերի 62%-ը տեղի է ունենում արտոնյալ հաշվեգրերին (учетная запись) հասանելիություն ստանալու միջոցով։ Եվ Thycotic-ի տեխնոլոգիաներն ու լուծումները թույլ են տալիս հեշտությամբ և առավելագույն արդյունավետությամբ կառավարել հաշվեգրերի և ըստ դրանց տվյալներին հասանելիության տրամադրման գործընթացը։ Համոզված եմ, որ մեր սեմինարի մասնակիցներից շատերն ստացած գիտելիքը կօգտագործեն իրենց կազմակերպություններում՝ դրանք զերծ պահելով կիբեռգրոհներից»,- նշում է «ԱՖԻ Դիստրիբյուշն» ընկերության տնօրեն Դենիս Մորոզովը։
Սեմինարի մասնակիցներն ունեցան կորպորատիվ ցանցերի և սերվերների կառուցման ու պաշտպանության վերաբերյալ իրենց հետաքրքրող բոլոր հարցերը քննարկելու և պարզաբանելու հնարավորություն։
[b]«Սոֆթ Թայմ» և «ԱՖԻ Դիստրիբյուշն» ընկերություններ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
907 դիտում
12:41 07-06-2023
Հայաստանի, Ղազախստանի և Հոնկոնգի բանկերը կարգելափակեն սերվերների վճարումը ՌԴ իրավաբանական անձանց համար
Այս բաժնից
379 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
754 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ
610 դիտում
15:46 30-01-2025
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31-ին տրանսպորտի սակագնի քննարկման նիստին