211652_close_icon
views-count52452 դիտում article-date 13:13 23-06-2017

Լարված իրավիճակ Վանաձորում. Նարեկացի փողոցի բնակիչները զարմացած են՝ ո՞վ է այն «խորհրդավոր գիտունիկը», որ որոշել է՝ հետիոտները պետք է անցումներ ու մայթեր չունենան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 22-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղվել Լոռու մարզում։ Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի մի զգալի հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքերից հետո, պարզվում է, քաղաքացիների համար չի լինելու հետիոտնի ճանապարհ՝ նախատեսված անցումներ և մայթեր։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս անհասկանալի որոշումը առաջացրել է բնակիչների դժգոհությունը: Նրանք մատնացույց են անում այն վայրը, որտեղով օրվա մեծ մասը պետք է անցնեն՝ վախը սրտներում, քանի որ վստահ են՝ ասֆալտապատումից հետո ավտոմեքենաների վարորդները իրենց դնելու են Շումախերի տեղ և գերազանցելու են սահմանված արագությունը։ Բնակիչները կազմակերպել են ստորագրահավաք և պատրաստվում են այն հանձնել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին և Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին՝ հույս ունենալով, որ մարզպետն ու քաղաքապետը կկայացնեն գրագետ և ճիշտ լուծում, հակառակ դեպքում կստացվի, որ Լոռու մարզի պաշտոնյաներին չի մտահոգում մարդկանց ճակատագիրը, մինչդեռ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշանակման առաջին իսկ օրվանից պայքար է տանում, որպեսզի հանրապետությունում կապիտալ վերանորոգվեն բոլոր ճանապարհները, հետիոտնային անցումները, ինչի համար հսկայական աշխատանքներ են կատարել և այն շարունակում են առաջ տանել ՀՀ տրանսպորտի, կապի ևտեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն ու նշված նախարարության «Հայավտոճան» ընկերության աշխատակիցները, մինչդեռ Վանաձորի նշված հատվածի ճանապարհը բնակիչների համար դառնում է «Աքիլեսյան գարշապար»։ Մի քանի վանաձորցիներ էլ կատակում էին՝ ասելով. «Տեսնես էդ ո՞ր մի խելոքն է որոշել, որ պետք է մայթեր չլինեն։ Երևի էդ որոշում կայացնողի գլխին նոտարի պեչատով տվել են։ Թե չէ, ո՞վ է տեսել՝ 21-րդ դարում հետիոտնի համար նախատեսված մայթերը վերացնեն, թե՞ մտածում են՝ բոլորս հայտնի ֆիլմի՝ «Ծերունի Խոտաբիչ»-ի նման կախարդական գորգ ունենք, պետք է էդ գորգով օդով անցնենք»։ Կարծում ենք՝ մարզպետն ու քաղաքապետը հետամուտ կլինեն, որպեսզի խնդիրն արագ կարգավորվի։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր