Ռուսական նավերը հրթիռակոծել են Սիրիայում ԻՊ-ի օբյեկտները
ՌԴ ռազմածովային նավատորմին պատկանող 3 նավերից «Կալիբր» տիպի 6 թևավոր հրթիռ է արձակվել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության օբյեկտների ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն։
Հրթիռներն արձակվել են Միջերկրական ծովի ավազանի արևելյան հատվածից՝ «Ծովակալ Էսսեն» և «Ծովակալ Գրիգորովիչ» նավերից և «Կրասնոդար» սուզանավից։
Հարվածների հետևանքով ոչնչացվել են Համա շրջանում գրոհայինների կառավարման կետերը և զենքի խոշոր պահեստներ, որտեղ հրթիռի ընկնելուց հետո զինանոց է պայթել: