3588 դիտում
17:55 22-06-2017
Բելգիացի սենատոր Յորիս Պոշետին ընդունել են Արցախի խորհրդարանում
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը այսօր՝ հունիսի 22-ին, ընդունել է Բելգիայի սենատոր, ֆլամանդական խորհրդարանի պատգամավոր Յորիս Պոշետին:
Ողջունելով պատգամավորին՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Բելգիայի խորհրդարանականների հետ վերջին տարիներին հաճախակի դարձած հանդիպումները փոխգործակցության որոշակի ավանդույթներ են ձևավորել՝ հարաբերություններին ավելի գործնական ուղղվածություն հաղորդելու համար:
«Բելգիացի գործընկեր խորհրդարանականների միջոցով փորձում ենք Արցախի պետական և հասարակական ոլորտների տեսակետները լսելի դարձնել և´ Բելգիայի խորհրդարանական շրջանակներում, և´ եվրոպական կառույցներում»,-նշել է Աշոտ Ղուլյանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Յորիս Պոշետը պատրաստակամություն է հայտնել աջակցել համագործակցության խորացմանը՝ խորհրդարանական դիվանագիտության միջոցով:
«Մենք, որպես փոքր երկրներ, առավել քան մյուսները, պետք է ակտիվորեն օգտագործենք մեր մտավոր կարողություններն ու դիվանագիտական հնարավորությունները՝ փակուղային իրավիճակներից ելք գտնելու համար»,- կարևորել է բելգիացի սենատորը:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Արցախի հիմնահարցի շուրջ եվրոպական կառույցների վարած քաղաքականության, Ադրբեջանի կողմից Արցախի վերաբերյալ տեղեկատվությունը խեղաթյուրելու ադրբեջանական փորձերի և դրանց հակազդման մեխանիզմների կիրառման շուրջ:
Հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, Հայ Դատի եվրոպական գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Հեղինե Էվինյանը:
Այնուհետև ԱԺ նիստերի փոքր դահլիճում տեղի է ունեցել Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան բարեկամական խմբի անդամների հանդիպումը Յորիս Պոշետի հետ:
Բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բալայանը, ողջունելով հյուրին, համոզմունք է հայտնել, որ այսուհետ ևս, խումբը կշարունակի կապող օղակ լինել Արցախի վերաբերյալ տեղեկատվությունը եվրոպական գործընկերներին տրամադրելու գործում:
Բարեկամական խմբի անդամները բելգիացի սենատորի խնդրանքով ներկայացրել են իրենց տեսակետները Արցախի ապագա կարգավիճակի, սահմանադրական բարեփոխումներից բխող օրենսդրական կարգավորումների թեմաներով:
Հանդիպմանը քննարկվել են նաև աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում աճող սպառնալիքներին, կրթության ոլորտում հնարավոր համագործակցությանը և այլ թեմաների վերաբերող հարցեր:
[b]Արցախի Հանրապետության
ԱԺ մամուլի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2466 դիտում
19:40 20-06-2017
Արա Բաբլոյանն ընդունել է Բելգիայի Սենատի անդամ Յորիս Պոշետին
1098 դիտում
20:34 24-04-2020
Բելգիացի սենատոր Կառլ Վանլուվեն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3465 դիտում
21:47 18-06-2016
Աշոտ Ղուլյանն ընդունել է բելգիացի խորհրդարանական Պիտ դե Բրույնին
Այս բաժնից
1258 դիտում
14:33 03-01-2025
Կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել. հստակեցվել է անվանումը․ Աղազարյան
781 դիտում
13:58 03-01-2025
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ եղանակը՝ առաջիկա օրերին
619 դիտում
13:52 03-01-2025
Ամանորի օրերին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում գրանցվել է 10 ծնունդ