1101 դիտում
20:34 24-04-2020
Բելգիացի սենատոր Կառլ Վանլուվեն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բելգիացի սենատոր և Ֆլամանդական խորհրդարանի անդամ Կառլ Վանլուվեն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Վանլուվեն իր տեսաուղերձում նշել է, որ պետք է հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը և երբեք չմոռանալ այն։
«Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը մեծ հանցագործություն է մարդկության դեմ, որը պետք է հիշատակենք և երբեք չմոռանանք։ Կորոնավիրուսի համավարակի ժամանակ ֆիզիկապես չենք կարող հարգանքի տուրքի միջոցառումներ իրականացնել, բայց միլիոնավոր հայեր, մեր ընկերները հարգանքի տուրք են մատուցում զոհերի հիշատակին։ Ֆլամանդրիայի խորհրդարանը 5 տարի առաջ բանաձև է ընդունել, որով դատապարտել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիների Օսմանյան կայսրության ղեկավարության կողմից իրականացված Հայոց Ցեղասպանությունը և կոչ է արել Թուրքիայի կառավարությանը ճանաչել այն, ինչը արդիական է նաև այսօր»,- նշել է Վանլուվեն։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2670 դիտում
19:18 15-10-2019
Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1229 դիտում
18:58 26-05-2022
Չեռնոգորիայի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1270 դիտում
20:03 05-01-2025
Խոսենք փաստերով․ Նիկոլ Փաշինյանի օրոք որևէ ռազմավարական օբյեկտ կառուցվե՞լ է․ Նորիկ Նորիկյան
1282 դիտում
18:15 05-01-2025
Տեր, ինչու բազմացան ինձ հալածողները և շատերը ելան իմ դեմ. Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ
1840 դիտում
16:07 05-01-2025
Եթե Տիրան Խաչատրյանը ճանաչվի մեղավոր, ապա Նիկոլ Փաշինյանը պետք է դատվի ավելի ծանր հանցագործության համար