Կառավարության.գլխավոր նպատակներից է էներգետիկ ոլորտի ազատականցումը
ՀՀ ԱԺ-ն 64 կողմ, 31 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Կառավարության 2017-2022թթ. ծրագիրը։
Ծրագրի հիմքում դրված է Անվտանգ, Արդար, Անկախ և Խելացի Հայաստան ունենալու տեսլականը։ Ծրագրում նշվում է, որ կառավարությունը որդեգրել է անհանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ: Ինչպես նաև՝ հստակ ամրագրված է, որ էներգետիկ ոլորտի գլխավոր նպատակներից է էներգետիկ շուկայի ազատականացումը:
Նշենք, որ էներգետիկ շուկայի ազատականացումը 8 միլիարդ դոլար ամերիկյան ներդրումների նախապայմանն է: