211652_close_icon
views-count3145 դիտում article-date 18:17 21-06-2017

8 մլրդ դոլարի ներդրումը հնարավոր կլինի, երբ Հայաստանի էներգետիկ շուկան ազատ լինի. Ռիչարդ Միլս

«Ամերիկյան ընկերությունների համար, որոնք այստեղ գալու մտադրություններ ունեն, կարևոր է ծավալուն, տարածաշրջանային մակարդակով գործունեություն ծավալելը, ներառելով Վրաստանը, Ռուսաստանը, Եվրոպան»,- այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: Անդրադառնալով էներգետիկայի ոլորտում 8 մլրդ դոլարի ներդրումներին՝ դեսպանը շեշտեց, որ խոսքը հնարավոր ներդրումների մասին է, բայց այն հնարավոր կլինի, երբ էներգետիկ շուկան լինի ազատ, այսինքն՝ հնարավոր լինի հոսանքի արտահանել Հայաստանից Վրաստան, Իրան: «Այս 8 մլրդ դոլարի ներդրումները վերաբերում են ենթակառուցվածքների ձևավորմանը, հոսանքի փոխանցման համապատասխան վոլտաժի ձևավորմանը, մասամբ վերաբերում է կանաչ էներգիայի խթանմանը»,- տեղեկացրել է Ռիչարդ Միլսը: Ըստ դեսպանի՝ Հայաստանում մեծ ներուժ կա վերականգվող էներգիայի ոլորտում: Ներդրումները կարող են օգտագործվել վերականգնվող էներգիայի ուղղությամբ՝ քամու, արևի, հիդրոէներգիայի ոլորտում: «Ամերիկյան ներդրողների, ամերիկյան ընկերությունների շրջանում, Հայաստանում կա հետաքրքրություն այս ոլորտի հանդեպ: Այս ամիս ավելի վաղ էներգետիկայի նախարարի հետ շատ օգտակար հանդիպում եղավ, որի ընթացքում նա ներկայացրեց երկու ներդրումային ծրագիր, որոնցից մեկը վերաբերում էր կոշտ թափոնների վերամշակման միջոցով էներգիայի արտադրությանը: Այդ առաջարկները ներկայացնում ենք ամերիկյան ներդրողների ուշադրությանը»,- պարզաբանել է ԱՄՆ դեսպանը:

Նմանատիպ նյութեր