Փաշինյան-Թրամփ հանդիպման համար հնարավոր պատուհան ենք ցանկանում գտնել․ Ռիչարդ Միլս․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գուցե առաջիկայում հանդիպեն: «Դիտարկվում է հնարավորությունը, որպեսզի նրանց միջև սեպտեմբերին հանդիպում կայանա Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակում»,- երեկ հայտնեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
«Երկու կողմերն էլ ցանկանում են, որ հանդիպումը տեղի ունենա, բայց հասկանալի է, որ Փաշինյանի և Թրամփի գրաֆիկը խիստ հագեցած է: Հանդիպման համար հնարավոր «պատուհան» ենք ցանկանում գտնել, սակայն այս պահին այդ մասին որոշում դեռ կայացված չէ»,- նշեց դեսպանը:
Ռիչարդ Միլսը միաժամանակ շեշտեց, որ ԱՄՆ կառավարությունը գոհ է Հայաստանի հետ երկկողմ շփումների բարձր մակարդակից, «եղել են բավականին շատ հանդիպումներ՝ բարձր մակարդակում: Վերջին վեց շաբաթում նախագահ Սարգսյանն է եղել ԱՄՆ-ում, ՀՀ առաջին փոխվարչապետը, հիմա էլ ԱՄՆ-ում է արդարադատության նախարարը: Այս ամենը փաստում է այն մասին, որ շփումները բարձր մակարդակում են»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]