2278 դիտում
12:59 25-12-2016
Թող 2017թ.-ը խաղաղություն ու բարեկեցություն պարգևի Հայաստանի, Միացյալ Նահանգների ու աշխարհի բոլոր մարդկանց. Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլս
23 դեկտեմբերի, 2016թ. Հայաստանի Հանրապետության Նախագահ Ն. Գ. Սերժ Սարգսյանին
Մեծարգո Նախագահ,
1991թ. դեկտեմբերի 25-ին Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանաչեց Հայաստանը` որպես ինքնիշխան ու անկախ պետություն: Լինելով տակավին երիտասարդ դիվանագետ՝ ես Ձեր պետության հռչակման ականատեսը դարձա, ապա պատիվ ունեցա լինել ԱՄՆ պետքարտուղարության առաջին պաշտոնյան, ով զբաղվում էր Հայաստանի հետ կապված հարցերով:
Այսօր, երբ անցել է քսանհինգ տարի, ինձ համար մեծ պատիվ է ղեկավարել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը և աշխատել Ձեզ հետ, Հայաստանի կառավարության ու Հայաստանի ժողովրդի հետ՝ առավել խորացնելու մեր երկկողմ հարաբերութունները:
Առաջիկա տարվա ընթացքում մենք կտոնենք մեր 25-ամյա երկկողմ հարաբերությունները նշանավորող երեք կարևոր իրադարձություն. 1992թ. փետրվարի 3-ին Երևանում ԱՄՆ առաջին դիվանագիտական ներկայացուցչության բացումը «Հրազդան» հյուրանոցի տարածքում. 1992թ. հունիսին Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի հիմնումը. 1992թ. սեպտեմբերին Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աշխատանքների մեկնարկը: Կառավարության, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության մեր հայաստանյան գործընկերների հետ միասին Միացյալ Նահանգների կառավարությունն աշխատել է Հայաստանի առևտրատնտեսական ներուժի ամրապնդման ուղղությամբ, օժանդակել է Հայաստանի ժողովրդավարական հաստատություններին, որպեսզի Հայաստանը շարունակի կայացումը որպես անվտանգ, բարեկեցիկ, ժողովրդավարական երկիր, որին արժանի է Հայաստանի ժողովուրդը:
Հպարտ ենք, որ, մեր հիմնական հայ գործընկերների հետ աշխատելով, կարողացել ենք մեր ներդրումն ունենալ Հայաստանի գյուղատնտեսության ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ-ներում, իրականացնել մարդասիրական օժանդակության ու զարգացման տարաբնույթ ծրագրեր, Միացյալ Նահանգներում կրթական ու ճանաչողական ծրագրերի մասնակցելու հնարավորություն ապահովել ավելի քան 4000 ՀՀ քաղաքացու համար, հովանավորել Հայաստանի խաղաղապահ բրիգադի ձևավորումը և վերջինիս տեղակայումները ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների կազմում, ապահովել անգլերենի ուսուցման դասընթացներ հայ երիտասարդների համար ամբողջ երկրում և օգնել Հայաստանի էներգետիկ անվտանգության ու դիվերսիֆիկացման հարցում: Մեր երկու երկրների ու ժողովուրդների միջև կապերն ամուր են ու անսասան:
Թույլ տվեք իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ, պարոն Նախագահ, Հայաստանի կառավարությանը և Հայաստանի ժողովրդին վերջին 25 տարիների գործընկերության ու բարեկամության համար:
Միացյալ Նահանգները մեծապես կարևորում է մեր երկկողմ հարաբերությունները: Վստահ եմ, որ հայ-ամերիկյան հարաբերություններին սպասում է պայծառ ու խոստումնալի ապագա: Նաև ընդունեք անձամբ իմ ամանորյա բարեմաղթանքները Ձեզ և Ձեր ընտանիքին:
Թող 2017թ. խաղաղություն ու բարեկեցություն պարգևի Հայաստանի, Միացյալ Նահանգների ու աշխարհի բոլոր մարդկանց: Հարգանքով՝ Ռիչարդ Միլս ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
Նմանատիպ նյութեր
3551 դիտում
17:33 10-02-2017
Հայաստանում կոռուպցիան վերացնելու պայքարում ԱՄՆ հանձնառության վերաբերյալ կասկած չի կարող լինել. Ռիչարդ Միլս
1778 դիտում
16:59 20-01-2016
ԱՄՆ կառավարությունն ուրախ է համագործակցել ՀՀ գլխավոր դատախազության հետ. Ռիչարդ Միլս
Այս բաժնից
478 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
325 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
931 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին