211652_close_icon
views-count2275 դիտում article-date 19:50 21-06-2017

ՀՀ ՊՆ ներկայացուցիչները մեկնել են Բելառուսի Հանրապետություն

ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը հունիսի 21-ից 23-ը Մինսկում կմասնակցի Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված աշխատանքային հանդիպմանը: Հանդիպման ընթացքում կքննարկվեն կապիտալ շինարարության պլանավորման, կազմակերպման և իրականացման գործընթացները, զորքերի բնակավորման սկզբունքները, զորանոցային բնակելի ֆոնդերի գրանցման ու շենք-շինությունների հաշվառման կարգը, երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված այլ հարցեր: ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը հունիսի 20-ից 22-ը Բելառուսի Հանրապետությունում մասնակցում է զինված ուժերի գործունեության իրավական ապահովման հարցերով աշխատանքային հանդիպմանը:

Նմանատիպ նյութեր