6626 դիտում
12:24 20-06-2017
Կանխվել է ադրբեջանական ծագմամբ սննդային աղի և թեյի ներկրումը Հայաստան
Oրերս սահմանին կանխվել է ադրբեջանական ծագմամբ մի շարք ապրանքների ներկրումը հանրապետություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները Վրաստանից Հայաստան ժամանած ավտոմեքենաների մեջ հայտնաբերել են ավելի քան կես տոննա ադրբեջանական ծագմամբ սննդային աղ և թեյ:
Ուղևորների խոսքով՝ իրենք տեղյակ չեն եղել ապրանքների ծագման մասին, իսկ իմանալուց հետո հրաժարվել են բեռը տեղափոխել հանրապետություն:
Նմանատիպ նյութեր
4121 դիտում
11:18 25-11-2016
Աղի իրացման ծավալները նվազել են, Ավանի աղի կոմբինատը կտրուկ նվազեցրել է պետբյուջե վճարվող հարկերը. «Ժողովուրդ»
1746 դիտում
12:57 14-04-2015
Կանխվել է մոտ կես մլն ԱՄՆ դոլարի թմրանյութի ներկրումը Հայաստան
6086 դիտում
15:15 09-12-2016
Կանխվել է Իրանից առանձնապես խոշոր չափի թմրանյութի ներկրումը Հայաստան
Այս բաժնից
1315 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
898 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար