ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում խաթարել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին նախագծի արագ քվեարկությունը
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամներին հաջողվել է այնպես անել, որպեսզի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների քվեարկությունը, որը, ըստ ծրագրվածի, պետք է ընթանար արագ գործընթացով, խաթարվի, հաղորդում է Associated Press-ը։
Նախագիծը փոխանցվել է միջազգային հարցերով հանձնաժողովին, վերջինս էլ պետք է քննարկի և գնահատական տա դրան։
«Դա կխաթարի պատժամիջոցների ընդունումը և Սպիտակ Տանը ժամանակ կտա Կրեմլին պատասխանատվության ենթարկելու մեծ ջանքերը ջուրը գցելու համար»,-մտահոգություն է հայտնել կոնգրեսական Էլիոթ Էնգելը։
Նախագիծը նախորդ շաբաթ Սենատւմ 98 կողմ և 2 դեմ ձայներով հավանության էր արժանացել։