211652_close_icon
views-count46392 դիտում article-date 08:20 20-06-2017

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Մեքենայի անսարքության պատճառով 77-ամյա վարորդը մեղվի փեթակներով բարձված բեռնատարով կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտճանապարհի 68 կմ-ում Արամավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի բնակիչ 77-ամյա Իշխան Մանուկյանը իր վարած Dodge Magirus մակնիշի 12 LO 728 համարանիշի ավտոմեքենայով, որը բարձված է եղել մեղվի փեթակներով, կողաշրջվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի հրշեջ–փրկարարական ջոկատը՝ մեկ մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի գոտուց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Էդգար Ավդալյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը մեքենայի ընթացային մասից ինչ-որ դետալների պոկվելը կարող է եղած լինի, որը նաև հաստատում էր վարորդը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր