211652_close_icon
views-count54674 դիտում article-date 21:11 03-07-2020

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 23-ամյա վարորդը Օրգովի ոլորաններում կոկա-կոլայով բարձված Mitsubishi բեռնատարով բախվել է ծառերին ու քարերին և կողաշրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում 23-ամյա Նարեկ Մանուկայնը իր վարած Mitsubishi Ganter մակնիշի ավտոմեքենայով Օրգով գյուղի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու ծառերին և կողաշրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում ճանապարհային ոստիկաններին է մոտեցել Օրգով գյուղի բնակիչ, 39-ամյա Վարդգես Քամալյանը և հայտնել, որ վթարի մեղավորը ինքն է եղել, քանի որ իր վարած ВАЗ 211440 մակնիշի ավտոմեքենայով ինքը Mitsubishi–ի վարորդի համար վթարաին իրավիճակ է ստեղծել: Փաստի առթիվ ավագ հետաքննիչ Հ. Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև «Ռեսո» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Mitsubishi-ն գյուղացիները տրակտորի միջոցով դարձի բերեցին և քարշակով տեղափոխել են անվտանգ վայր: Mitsubishi–ն էլ բարձված է եղել կոկա-կոլայով և ավտոմեքենան էլ հաշվառված է Էջմիածին քաղաքում գրանցված «Նավասարդ 2019» ՍՊԸ-ի հաշվեկշռում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր