2539 դիտում
16:05 19-06-2017
ՀՀ սփյուռքի նախարարությունը և կիպրոսյան գրասենյակը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Հունիսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ փոխըմբռնման հուշագրի ստորագրում Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարի գրասենյակի միջև:
Կիպրոսի պատվիրակության կազմում էին Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսը, հանձնակատարի խորհրդական Ալեքսանդրոս Կաիսը, հանձնակատարի սփյուռքի հարցերով խորհրդական Տալիա Նատոնիուն:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց հյուրերին և կարևորեց երկու երկրների միջև միջազգային հուշագրի ստորագրումը՝ որպես համագործակցության սկիզբ:
Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսը նույնպես կարևորեց հուշագրի ստորագրումը՝ այն համարելով պատմական իրադարձություն: Նա մասնավորապես նշեց. «Հայաստանը և Կիպրոսը պատմական և մշակութային կապեր ունեն: Մեր երկրները համագործակցում են շատ բնագավառներում, հաճախակի են նախագահների, վարչապետերի մակարդակով փոխայցելությունները, որ ցույց են տալիս, թե որքան լավ հարաբերություններ ունենք: Այսօր քննարկելու ենք սփյուռքի հարցերով մեր ջանքերը միավորելու, համագործակցությունն ավելի ընդլայնելու հեռանկարները: Ուզում եմ նաև Կիպրոսի Նախագահի և կառավարության անունից շնորհակալություն հայտնել Կիպրոսի հարցում հանգուցալուծման հասնելու գործընթացին աջակցելու համար: Կիպրոսը Եվրամիության անդամ է, ի դեմս Կիպրոսի դուք լավ ընկեր ունեք նաև ԵՄ-ում: Կարելի է ասել, որ Կիպրոսը Հայաստանի դեսպանն է ԵՄ-ում:
Հուսով եմ, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Կիպրոսում, նաև Հունաստանի մասնակցությամբ»:
ՀՀ սփյուռքի նախարարը ներկայացրեց գերատեսչության ծրագրերը, քննարկվեցի համագործակցության ոլորտները և ուղղությունները:
Հուշագրի ստորագրումից հետո ցուցադրվեց ֆիլմ ՀՀ սփյուռքի նախարարության գործունեության վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
1141 դիտում
13:47 28-12-2023
Fastex-ը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Այս բաժնից
733 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
622 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
823 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am