1984 դիտում
17:53 25-07-2018
Սփյուռքի նախարարի կիպրոսյան այցելությունները շարունակվեցին «Մակեդոնիտիսսա» ռազմական հուշահամալիրում, ՀԲԸՄ Նիկոսիայի ակումբում և «Մելքոնյան» կրթական հաստատությունում
Հուլիսի 25-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Կիպրոսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելեց «Մակեդոնիտիսսա» ռազմական հուշահամալիր և ռազմական գերեզմանատուն, ծաղկեպսակ դրեց՝ հարգանքի տուրք մատուցելով հունական և կիպրական զոհերի հիշատակին։
1974 թվականի հուլիսի 20-ին թուրքական զինված ուժերը ներխուժել են Կիպրոս, ինչից հետո գրավել են կղզու մեկ երրորդը, որտեղ հռչակել են Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։
Նախարարն այցելեց նաև ՀԲԸՄ Նիկոսիայի ակումբ և «Մելքոնյան» կրթական հաստատություն, որտեղ ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանի ուղեկցությամբ շրջեց հաստատության մասնաշենքերում, ծանոթացավ հաստատության փակման պատճառներին ու այս հարցում ՀԲԸՄ դիրքորոշմանը։
Նախարարը հանդիպեց ու լսեց նաև վերոնշյալ կրթական հաստատությունն ավարտած մի քանի ներկայացուցիչների, ծանոթացավ առկա մտահոգություններին, դիտարկումներին ու կարծիքներին։
Նմանատիպ նյութեր
2539 դիտում
16:05 19-06-2017
ՀՀ սփյուռքի նախարարությունը և կիպրոսյան գրասենյակը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
3165 դիտում
12:00 27-07-2018
Սփյուռքի նախարարը հանդիպել է Նիկոսիայի հայ համայնքի հետ
Այս բաժնից
805 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
691 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
889 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am