211652_close_icon
views-count1132 դիտում article-date 13:47 28-12-2023

Fastex-ը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Fastex-ը, որպես Հայաստանում նորարարական արվեստն այլընտրանքային լուծումներով ներկայացնող առաջամարտիկներից մեկը, ի դեմս գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանի և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

Հուշագրով սկիզբ է դրվում գործակցության, որի շրջանակում հայկական ժամանակակից արվեստը միջազգային հանրությանը կներկայացվի Fastex-ի նորարարական տեխնոլոգիական լուծումներով: Հուշագրի շրջանակներում Fastex-ն աջակցություն կցուցաբերի արտերկրում անցկացվող միջազգային ցուցահանդեսներին, այդ թվում՝
երաժշտարվեստի, թատերարվեստի, գրքի, մշակութային ցուցահանդեսներին և բիեննալեներին Հայաստանի մասնակցությանը, մասնավորապես՝ Վենետիկի, Մալթայի, Լառնակայի և Լոնդոնի բիեննալեներին, Պրահայի թատերական ձևավորման քվադրինալեին, Womex երաժշտարվեստի բիեննալեին, գրքի ցուցահանդես-
տոնավաճառներին և այլն։

Միևնույն ժամանակ, Fastex-ն իր հնարավորությունների շրջանակում վերոնշյալ ցուցադրություններում նախարարության կողմից ձևավորվող հայկական տաղավարներում կապահովի նորարարական տեխնոլոգիաների կիրառումը, ներկայացումը և այլն։

«Ստանձնելով այս կարևոր դերը՝ մենք ձգտում ենք հնարավորինս խթանել Հայաստանի մշակութային կյանքի զարգացումը և դրա ներկայացուցիչների գործունեությունը», - նշում է Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը:

Հավելենք, որ Fastex-ի գործադիր տնօրենը ևս մեկ անգամ ընդգծել է պատրաստակամությունը նպաստել ժամանակակից այլընտրանքային արվեստի ավելի լայն տարածմանն ու զարգացման նոր հնարավորությունների ձևավորմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր