Հենրիխ Մխիթարյան. Շնորհավոր բոլոր հայրերի տոնը
Հայրերի միջազգային օրվա առթիվ Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ հիշատակել է հորը՝ կյանքից անժամանակ հեռացած, ճանաչված հարձավող Համլետ Մխիթարյանին, որ 1980-ականների Երևանի «Արարատի» լավագույն ռմբարկուներից էր:
«Իմ ամենամեծ նվերներից մեկը, որ ունեցել եմ, քո պես Հայր ունենալն էր: Հիշողությունները հավերժ կմնան: Շնորհավոր բոլոր հիանալի հայրերի տոնը»,- գրել է Մխիթարյանը:



