Ողբերգական ավտովթար Ռուսաստանի Դաշնությունում. բախվել են մարդատար ավտոբուսն ու КамАЗ-ը. կա 1 զոհ, 9 վիրավոր. բոլորը հայաստանցիներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 18-ին, Ռուսաստանի Դաշնությունում   ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տուլայի երկրամասում Մոսկվա-Երևան ավտոճանապարհի 133-րդ կմ հատվածում բախվել են КамАЗ մակնիշի բեռնատարն ու Իվեկո մակնիշի 22 GG 229 համարանիշի միկրոավտոբուսը,  ինչի հետևանքով 1 հոգի մահացել է, 9 հոգի մարմնական վնասվածքներ է ստացել: 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ միկրոավտոբուսում եղել են  Հայաստանի քաղաքացիներ, իսկ նշված միկրոավտոբուսը հաշվառված է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Նալբանդյան փողոցի բնակիչ, 42-ամյա Արամ Քոչարյանի անվամբ, սակայն ավտոմեքենան նա չի վարել, այլ Կարապետ անունով քաղաքացին:
ԱԻՆ պաշտոնական տվյալներով, մահացածը ՌԴ քաղաքացի 56-մյա Օթար Նասիրովն է:
Տուլայի հիվանդանոցում են գտնվում Աիդա Հակոբյանը (1983 թ.), Ռոզա Գեղամյանը (2005 թ,) Կառլեն Գեղամյանը (2002 թ.) իսկ Տուպինոյի հիվանդանոցում` Վալերիա Ստեփանյանը, Նորայր Դավթյանը, Ռոմիկ Նիկողոսյանը, Հրայր Գյուրջյանը, Սվետլանա Կալդարյանը, Թինա Մուսոյանը: 
Այս պահին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը պարզում է դեպքի հանգամանքները:
Մանրամասները՝ քիչ ուշ
                                            
                    
                                            
                        
            


